Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2016, 537 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ կետերով..
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը.
3) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
9) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 2-րդ բաժնի 1-ին կետով..
4) որոշման 4-րդ կետից հանել բարդ ընթացակարգով տրվող բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և որոշման դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Արխիվ

2024

2023