Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2016, 551 - Ն

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2010 թվականի օգոստոսի 6-ի «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» N Aag-111-g-10-002 օժանդակության համաձայնագրի 5.4-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 18-րդ կետում «(բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության)» բառերը փոխարինել «(կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում տեղավորելու, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության)» բառերով.
2) 19-րդ կետի 2-րդ ենթակետում «(բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության)» բառերը փոխարինել «(կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում տեղավորելու, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության)» բառերով.
3) 19-րդ կետի 2-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, ընդ որում, այդ եզրակացությունը պետք է ներառի դրույթներ՝
ա. երեխայի մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն ստանձնելու ցանկության բացակայության կամ անհնարինության մասին,
բ. երեխային խնամատարության որևէ ձևում տեղավորելու անհնարինության մասին,
գ. այլընտրանքային խնամքի ընտանեկան տիպի այլ ձևերի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու ոչ նպատակահարմար լինելու կամ անհնարինության մասին:» բառերով.
4) 22-րդ կետը «Այն դեպքում,» բառերից առաջ լրացնել «Երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում կազմակերպելու մասին եզրակացությունն ուսումնասիրվում է լիազորած պետական մարմնի կողմից՝ անդրադառնալով ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի տեսակներից յուրաքանչյուրի հնարավորության բացակայության մասին դրանում նշված դրույթների հիմնավորվածությանը:» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023