Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2016, 548 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 49,524 հեկտար հողամասից 5.0 հեկտար մակերեսով հողամասը այսուհետ` գույք հետ վերցնել և նվիրաբերել «Հաննի Արմին» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)՝ ընկերության կողմից մշակված, նորագույն գիտական տեխնոլոգիայի վրա հիմնված (գազը/օդը հեղուկացվում է, կատարվում է ռեկուպերատիվ ջերմափոխանակություն, ապա արևային էներգիայի օգնությամբ աշխատանքային գազը ճնշումային գազի վերածվելով աշխատեցնում է տուրբինան և գեներատորը)՝ 2 ՄՎտ հզորությամբ առաջնեկային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրագործման նպատակով սույն որոշման հավելվածում նշված բիզնես նախագծին համապատասխան գործունեություն ծավալելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կազմից առանձնացման ենթակա հողամասի չափագրման, բաժանման և որպես առանձին գույքային միավորներ գրանցման աշխատանքները՝ դրանք իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ կնքված պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագրի կնքման գործընթացը՝ համաձայնագրի կնքման համար հիմք ընդունելով հողամասի չափագրման, բաժանման արդյունքում ստացված և գրանցման վկայականներում նշված մակերեսները.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրի կնքումը (պայմանագրի կնքման համար հիմք ընդունելով հողամասի չափագրման, բաժանման արդյունքում ստացված և գրանցման վկայականներում նշված մակերեսները)` դրանում սահմանելով, որ`
ա. ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքումից հետո նվիրաբերված տարածքում սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով երեք տարվա ընթացքում իրականացնել ներդրումներ՝ ներկայացված բիզնես նախագծի համաձայն, ընդ որում, նախագծում նշված աշխատանքները չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023