Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2016, 564 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 46264.1 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 18222.1 հազ. դրամ, ինն ամսում` 22282.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ դեռևս 2015 թվականին սկսված «Սևանա լճի 10 հեկտար տարածքի (Սևան-Արտանիշ հատված) անտառապատում» ծրագիրը շարունակելու և ավարտելու համար՝ 8611.9 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 8611.9 հազ. դրամ.
2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսության (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման (300.0 հազ. դրամ) և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման (13408.4 հազ. դրամ) համար՝ ընդամենը 13708.4 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 300.0 հազար դրամ.
3) «Սևանա լճի 10 հեկտար տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման (900.0 հազ. դրամ) և հողի նախապատրաստական աշխատանքների իրականացման (5359.9 հազ. դրամ) համար՝ ընդամենը 6259.9 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 900.0 հազ. դրամ.
4) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար՝ 17683,9 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 8410.2 հազ. դրամ, ինն ամսում՝ 12470.3 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023