Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 597 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետում «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) հավելվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

« 9. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն 9.1. Հանրային սննդի կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 1 հավելված):
9.2. Մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 3 հավելված):
9.3. Կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 4 հավելված):
9.4. Կրեմային հրուշակեղենի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 6 հավելված):
9.5. Ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանքի ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 970-Ն որոշման N 2 հավելված):
9.6. Ձկնամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 970-Ն որոշման N 3 հավելված): »:

 

 

Արխիվ

2024

2023