Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 594 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար «2011» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) կիրառության մեջ դնելու մասին» N 647-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 644-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 946-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման համար «2013» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) կիրառության մեջ դնելու մասին» N 1165-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «2012 և 2013 թվականների համար Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 684-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1319-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N 1371-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների առավելագույն թույլատրելի քանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 656-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1605-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար «2015» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) կիրառության մեջ դնելու մասին» N 1252-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023