Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 607 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) հավելվածի 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը), անձը հաստատող փաստաթուղթը տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները.»,
բ. 6-րդ ենթակետը «պետությունում բնակության վայրի հասցեն» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեով յուրաքանչյուր անգամ հաշվառվելու և հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը» բառերով,
գ. 8-րդ ենթակետը «տարեթիվը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու պատճառով անվավեր ճանաչվելու դեպքում՝ քաղաքացիությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը մահվան պատճառով անվավեր ճանաչվելու դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը» բառերով.
2) հավելվածի 4-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետը «համարը» բառից հետո լրացնել «, տալու օրը, ամիսը, տարեթիվը» բառերով,
բ. 3-րդ ենթակետում «ամսաթիվը» բառը փոխարինել «օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023