Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2016, 618 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 41.1-ին կետը «միջոցառումներն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած փայտանյութի՝ անտառից դուրսբերումը և տարածքը տնօրինողի ներքին պահեստ տեղափոխումն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023