Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2016, 625 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 78-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 78-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «առաջին հինգ տարում» բառերը փոխարինել «առաջին յոթ տարում» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:


Հավելված

Արխիվ

2024

2023