Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 627 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ և 51 մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածքում (այսուհետ՝ Դիլիջան քաղաքային բնակավայր) ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի ղեկավարին`
1) միջոցներ ձեռնարկել Դիլիջան քաղաքային բնակավայրում գտնվող և մինչև «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների հայտնաբերման ուղղությամբ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին սույն որոշմամբ հաստատված կարգով անհատական ծանուցել ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի մասին՝ մինչև Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում Դիլիջանի համայնքի ղեկավարին տրամադրել Դիլիջան քաղաքային բնակավայրում գտնվող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված ու չօրինականացված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների մասին տեղեկատվությունը (շինության հասցեն, զբաղեցրած հողամասի և շինության մակերեսները, հարկայնությունը, ավարտվածության աստիճանը, հաշվառման ամսաթիվը, կառուցապատողի՝ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, առկայության դեպքում նաև հայրանունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` անվանումը).
2) մինչև Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվելը՝ գույքի նկատմամբ իրականացվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ժամանակ Դիլիջան քաղաքային բնակավայրում հայտնաբերված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների մասին տեղեկատվությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Դիլիջանի համայնքի ղեկավարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023