Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 2330 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (2005-2020 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2005-2020 թթ.)` համաձայն հավելվածի (գաղտնի):

2. Երևանի քաղաքապետին՝

ա) եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը.

բ) սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի

(2005-2020 թթ.) համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023