Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2016, 655 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 18. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղա-քացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ 150.000
երեքից- հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ 120.000
յոթերորդ աշխատանքային օրը 50.000 ».
2) 18-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին, 18.2-րդ և 18.3-րդ կետերով.
« 18.1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
երեք աշխատանքային օրվա ընթացքում 10.000
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում 7.000
18.2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրում երեք աշխատանքային օրվա ընթացքում 10.000
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում 7.000
18.3. Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին մինչև հինգ էջ 100
հինգից-տասը էջ 200
տասից ավելի էջերի դեպքում՝ յուրաքանչյուր էջը 20 ».

3) 19-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
« 19.1. Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը (հայերեն/անգլերեն) 5.000 ».

4) 20-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին և 20.2-րդ կետերով.
« 20.1. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին
(18.00-20.00) 50.000
20.2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում
20.000 ».

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերով.
« 21. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Միաձուլում՝
երկու կազմակերպությունների միաձուլման փաստաթղթերի կազմում 30 աշխատանքային օրվա ընթացքում 250.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 15 աշխատանքային օր
80.000
22. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Միացում՝
երկու կազմակերպության միացման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 170.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր 80.000
23. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետա-կան գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Բաժանում՝
երկու կազմակերպությունների բաժանման փաստաթղթերի կազմում 20 աշխատանքային օր 200.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 10 աշխատանքային օր 80.000
24. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Առանձնացում՝
մեկ կազմակերպության առանձնաց-ման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 200.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր 80.000
25. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետա-կան գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

Վերակազմավորում՝
կազմակերպության վերակազմա-վորման փաստաթղթերի կազմում
15 աշխատանքային օր 150.000
26. Առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 35.000
27. Ոչ առևտրային կազմակերպություն-ների ստեղծման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 60.000
28. Հիմնադրման մասին պայմանագրի կազմում 3 աշխատանքային օր 15.000
29. Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 20.000
30. Ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 30.000
31. Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 30.000
32. Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնաց-ված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 30.000

33. Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնաց-ված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 50.000
34. Ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնաց-ված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 40.000
35. Ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնաց-ված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 60.000
36. Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, գործադիր մարմնի ղեկավարի փոփո-խության փաստաթղթերի կազմում 3 աշխատանքային օր 30.000
37. Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գործընթացում գտնվելու մասին փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 80.000
38. Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գրանցման փաստա-թղթերի կազմում
10 աշխատանքային օր 55.000 »:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 1-ից:

 


 

Արխիվ

2024

2023