Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2016, 654 - Ա

ԴԱՎԻԹ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոս-տոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Գագիկի Բունիաթյանին (ծնվ.՝ 1996 թվականի մայիսի 8-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Թումանյան փող., 28/20 շ., բն. 9, 2016 թվականին ընդունվել է Փրինսթոնի համալսարանի ասպիրանտուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ձմեռային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից՝ պայմանագրում ամրագրելով, որ Դավիթ Գագիկի Բունիաթյանը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:

 

Արխիվ

2024

2023