Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2016, 656 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 77-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապա-հովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կա-տարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենք հանդիսացող գլխավոր մասնաշենքում իրականացնել վերնահարկի վերակառուցում՝ նախագծային առաջադրանքը և նախագծահետազոտական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ: Վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,020.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ՝
1) Երևանի N 191 դպրոցի վերակառուցման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Քուչակի դպրոցի վերակառուցման աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի նոր մանկապարտեզի կառուցման ավարտական (լրացուցիչ) աշխատանքների, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, Երևանի «Տորք Անգեղ» մարզական միության շենքի վերակառուցման, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի մարզադպրոցի լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման, կառուցման, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայության, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մշակույթի տան ավարտման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մասնաշենքի վերնակառույցի վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի մարզադպրոցի 2014 թվականի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների դիմաց հատկացվող 995.4 հազ. դրամը հանդիսանում է մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

 

Արխիվ

2024

2023