Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 674 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ LEXUS GX 4.6 GAS (թողարկման տարեթիվը՝ 2011 թվական, շարժիչի համարը՝ 0236991, նույնականացման համարը՝ JTJJM7FX405040796, պետhամարանիշը` 004LL50) 17,814.193 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հաշվառումից հանելու ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ պետական հաշվառման հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023