Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 666 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1426-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) հավելվածի 1.1-ին կետի 3-րդ սյունակում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «զարգացման» բառով.
2) հավելվածի 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ 2.4-րդ, 2.5-րդ կետերի 3-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.6-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.5-րդ կետերի 5-րդ և 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.5-րդ կետերի 6-րդ սյունակներից հանել «տարածքային կառավարման և» բառերը.
3) հավելվածի 2.2-րդ կետի 2-րդ և 6-րդ սյունակները «դիտակետերն» բառից հետո լրացնել «ու Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Արխիվ

2024

2023