Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 677 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 5-րդ, 13-րդ հոդվածներով և Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված սարքավորումները՝ համաձայն հավելվածի, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ քաղ. Երևան 0025, Չարենցի փող., 46 շենքի հասցեում տեղադրելու և Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի մայիսի 18-ին կնքված NՀՀԿԱ-ՇՀԾՁԲ-15/6-16/23 ծածկագրով գնման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համար օգտագործելու պայմանով:
2. Առաջարկել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին թույլատրել սույն որոշման հավելվածում նշված գույքի տեղադրումը քաղ. Երևան 0025, Չարենցի փող., 46 շենքի հասցեում և դրա շահագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գույքը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:


Հավելված

Արխիվ

2024

2023