Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 685 - Ն

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 7-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման ցանկում ներառված ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Երկրորդային հումքի ցանկը հաստատելու մասին» N 107-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի գործողությունը տարածվում է 2015 թվա-կանի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Արխիվ

2024

2023