Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 686 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՂՁՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Աղձքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձքի համայնքի 1-ին փողոցի 7/2 հասցեում գտնվող՝ 59 քառ. մետր մակերեսով արհեստանոցը և 6.8 քառ. մետր մակերեսով զուգարանը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.2638 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքներիի պետական գրանցման վկայական՝ N 30052016-02-0028) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձքի համայքին՝ համայնքային մանկապարտեզ կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձքի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) մինչև 2017 թվականի մայիսի 1-ը նվիրաբերվող տարածքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կկառուցվի մանկապարտեզ, որի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 128000000 դրամ, ընդ որում, նշված աշխատանքները չկատարելու դեպքում նվիրաբերությունը համարվում է վերացված.
2) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023