Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 687 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 311-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 311-Ա որոշման հավելվածում «Հ. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Քյուրքչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով:

 

Արխիվ

2024

2023