Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 688 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 110-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետի Միջոցառումը սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման նպատակով ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ հարկային տեսչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ վերադաս մաքսային մարմին համապատասխան դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում, իսկ «Կատարման ժամկետը» սյունակից հանել «օրենսդրական փոփոխությունների իրականացում` 30.06.2016 թ.» բառերը,
բ. 2-րդ ենթակետի Միջոցառումը սյունակում ՀՀ ֆինանսների նախարարության բառերը փոխարինել հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային բառերով, իսկ բ պարբերության մեջ հարկեր վճարող տնտեսավարող սուբյեկտների բառերը՝ ներկայացված հաշվետվությունների բառերով,
գ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի «Պատասխանատու մարմինը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով,
դ. 4-րդ ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «30.12.2016 թ.» բառերը փոխարինել «սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված իրավական հիմքի ապահովման և ծրագրավորման աշխատանքներն ապահովելու համար ֆինանսավորումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում» բառերով,
ե. 7-րդ ենթակետի Միջոցառումը սյունակում հայեցակարգի մշակում բառերը փոխարինել օրենսդրական հիմքի ապահովում բառերով, իսկ «Կատարման ժամկետը» սյունակում «01.07.2016 թ.» բառերը՝ «30.12.2016 թ.» բառերով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետի Միջոցառումը սյունակում ՀՀ ֆինանսների նախարարության բառերը փոխարինել մաքսային մարմնի պաշտոնական ինտերնետային բառերով,
բ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի «Պատասխանատու մարմինը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

 

Արխիվ

2024

2023