Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 701 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և վերջինիս դուստր ընկերությունների 2015 թվականի ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած համախմբված շահույթը կազմել է 9,330,662,835 դրամ, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի մայիսի 20-ի N 1/24 ԾՕՀ-Լ որոշմամբ բաշխվել է 20/80 տոկոս հարաբերակցությամբ, և 80 տոկոսն ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ գանձապետական հասարակ մուրհակի մարմանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1559-Ա որոշման հիման վրա տրամադրված 81,275,373,421 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 73,810,843,153 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 81,275,373,421 դրամ անվանական արժեքով, ԿԲ-15 (KB-15) սերիայի, 00028 համարակալմամբ, 2015 թվականի դեկտեմբերի 30-ի կազմման ամսաթվով գանձապետական հասարակ մուրհակը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

 

Արխիվ

2024

2023