Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 706 - Ա

ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վահե Աշոտի Գալստյանին (ծնվ.՝ 1992 թվականի դեկտեմբերի 9-ին, բնակության վայրը` քաղ. Գյումրի, Մուշ-2 թաղ., 8-11/3123: 2016 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա՝ «բիոֆիզիկա» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2022 թվականի ամառային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից՝ պայմանագրում ամրագրելով, որ Վահե Գալստյանը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և երկու տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:

 

Արխիվ

2024

2023