Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 707 - Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կամոյի և Սարոյան փողոցների խաչմերուկում կառուցված՝ 8177030 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող լուսացուցային օբյեկտը հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023