Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 708 - Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի և Բուրաստանի գյուղական համայնքների՝ սույն որոշման հավելվածում նշված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելուն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 14-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 1-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի և Բուրաստանի գյուղական համայնքների տարածքներում տրանսպորտային ուղեանցներ կառուցելու նպատակով:
2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- ծրագիր 1-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի և Բուրաստանի գյուղական համայնքների տարածքներում տրանսպորտային ուղեանցներ կառուցելու նպատակով նվիրաբերվող անշարժ գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Ընդունել սույն որոշման հավելվածում նշված հողամասերն որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ու տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի և Բուրաստանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված հողերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու տրանսպորտի գործառնական նշանակության հողերի:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիբերության հետ կապված ծախսերը կատարվելու են 2016 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 2)՝ «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսված համաֆինանսավորման միջոցների հաշվին՝ վերաբաշխման միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում սույն որոշման 5-րդ կետում նախատեսված վերաբաշխման հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու տրանսպորտի գործառնական նշանակության փոխադրված հողերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների գրանցումը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023