Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 713 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
2. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 9.195.300 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար ընկերության լուծարման հանձնաժողովի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում կնքել նվիրաբերության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023