Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 714 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «կրթության» բառը.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023