Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 715 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետի 2-րդ ենթակետում, 10-րդ կետում, 13-րդ կետում, 14-րդ կետի 5-րդ ենթակետում, 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով, կարգի 18-րդ կետում «ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ կարգի 19-րդ կետում «ֆինանսների նախարարությունն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
2) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը` ուղեկցող գրությամբ` նշելով հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:».
3) 14-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) գործողություն իրականացնող կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքների պատճենները: Տեղեկանքների պատճենները ներկայացվում են ուղեկցող գրությամբ, որում նշվում են սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը, գործողության (ծրագրի) անվանումը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների ձեռքբերման արժեքը (թվերով և տառերով):
Ուղեկցող գրությունը և տեղեկանքների պատճենները կարող են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել առձեռն կամ փոստով: Գրությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am հասցեին` սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Էլեկտրոնային թվային ստորագրված գրությանը կից տեղեկանքները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX).
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է գրությամբ ներկայացված տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին և գործողության բյուջեին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով կամ հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ ստացականով տեղեկացնում է գործողություն իրականացնող կազմակերպությանը..
4) 14-րդ կետի 5-րդ ենթակետում «տեղեկանք» և «տեղեկանքներ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկանքի պատճեն» և «տեղեկանքների պատճեններ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023