Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 719 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշման N 2 հավելված 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «(ՀՀ 0015, քաղ. Երևան, Կաշեգործների 70)» բառերը փոխարինել «(ՀՀ 0015, քաղ. Երևան, Ոսկերիչների 1)» բառերով.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:».
4) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023