Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 721 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Պետական կառավարչական հիմնարկների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը (սկզբնական արժեքը՝ 40,000,926 դրամ) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն գործակալության հաշվեկշռում ամրացված` սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը (սկզբնական արժեքը՝ 2,413,824 դրամ) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի նվիրատվությունը՝ կազմակերպության հետ կնքելով համապատասխան պայմանագիր, դրանում նշելով, որ պայմանագրից բխող ծախսերն իրականացվելու են նվիրառուի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023