Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2016, 722 - Ա

ՎԱՐԿԱՅԻՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԳԱ ՏԻՐԱՊԵՏՈՒՄՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 112-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը և 38-րդ կետի «գ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման N 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` N 5222-ԱՄ վարկային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` N 7987-ԱՄ վարկային ծրագիր, երկուսը միասին, այսուհետ` վարկային ծրագրեր), ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների hիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից ֆինանսավորվող «Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և պետական ոչ առևտրային կազմակերպությունների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված գույքը սեփականության իրավունքով հանձնել պետական ոչ առևտրային կազմակերպություններին` համաձայն N 1 հավելվածի:
2. Վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված գույքը նվիրաբերել համապատասխան համայնքներին` համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի՝ պայմանագրերում նախատեսելով դրույթներ, որ գույքը պետք է օգտագործվի բացառապես սույն որոշմամբ սահմանված բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով:
3. Վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և փակ բաժնետիրական ընկերությունների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված գույքը նվիրաբերել փակ բաժնետիրական ընկերություններին` համաձայն N 3 հավելվածի՝ պայմանագրերում նախատեսելով դրույթներ, որ գույքը պետք է օգտագործվի բացառապես սույն որոշմամբ սահմանված բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով:
4. N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 4,520,051.90 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 4 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ տեղաբաշխելով 452 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով:
5. N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 48,360,276.60 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 5 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ տեղաբաշխելով 9672 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
6. N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 8,303,824.000 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 6 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ տեղաբաշխելով 830 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով:
7. N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 246,454,162.26 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 7 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ տեղաբաշխելով 49,290 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
8. Վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 65,361,751.57 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 8 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ տեղաբաշխելով 6536 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով:
9. N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 356,026,659.19 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 9 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ տեղաբաշխելով 3950 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 90,115 դրամ անվանական արժեքով:
10. Վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը և օգտագործմանը հանձնած գույքը` 405,726,405.10 դրամ արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 10 հավելվածի: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ տեղաբաշխելով 77192 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 5256 դրամ անվանական արժեքով:
11. N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված` 25,956,200.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 11 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
12. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ և N 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և սույն որոշման N 12 հավելվածով նախատեսված` 39,818,160.00 դրամ սկզբնական արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված թվով 4 «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենաները (արտադրության տարեթիվը` 2007 թ., նույնականացման համարները` X9L21230070195446, X9L21230070195402, X9L21230070195400, X9L21230070190836)` յուրաքանչյուրը` 5,700,000 դրամ արժեքով, ինչպես նաև թվով 1 Գազ-3110-121 մակնիշի ավտոմեքենան (արտադրության տարեթիվը` 2003 թ., նույնականացման համարը` XTH31100041198058)` 5,500,000 դրամ սկզբնական արժեքով հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոմեքենաների հաշվառման ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
14. Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից ֆինանսավորվող «Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 13 հավելվածի: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոմեքենաների հաշվառման ծախսերն իրականացնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
15. N 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 14 հավելվածի:
16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել Վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքը սույն որոշման NN 2 և 3 հավելվածներին համապատասխան նվիրաբերելու վերաբերյալ պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների և համայնքների հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ, որ գույքը պետք է օգտագործվի բացառապես սույն որոշմամբ սահմանված բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով:
17. Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը, կանոնադրությունների մեջ փոփոխությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` համապատասխան փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023