Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2016, 646 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով ու 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մերի Էդուարդի Ղևոնդյանին (նույնականացման քարտ՝ 000349944, տրված՝ 14.11.2013 թ., 004-ի կողմից):
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ հիմնադրամի միջոցների հաշվին, և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման.
3) ներկայացնել առաջարկություններ հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
7. Կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 103,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝ 2016 թվականի առաջին կիսամյակում՝ 58,500.0 հազ. դրամ:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 104-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև 2016 թվականի ծրագրերի իրականացման համար կնքված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի զարգացման հիմնադրամին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 166-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված «Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում» ենթածրագրի չիրականացված հովանոցային բրենդի ստեղծման միջոցառման համար նախատեսված 45,000.0 հազ. դրամի չափով միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ՝ համապատասխան փոփոխություններ կատարելով կնքված պայմանագրում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023