14 Հուլիսի 2016, 736 - Ա
ՀԱՅԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության  2002  թվականի օգոստոսի 29-ի  N 1394 -Ն որոշմանը  համապատասխան`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հայկ Սուրենի Սարիբեկյանին (ծնվ.՝ 1993 թվականի հուլիսի 30-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Մարգարյան 2-րդ նրբ., 12ա շ.:  2016 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրա՝ «Էլեկտրատեխնիկա և համակարգչային գիտություն» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2018 թվականի ամառային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից՝ պայմանագրում  ամրագրելով,  որ Հայկ Սարիբեկյանը  պարտավորվում  է ուսումն  ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն  և  2  տարի աշխատել  իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝  նրա կողմից առաջարկվող վայրում:
 

