Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2016, 760 - Ա

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2, ԱՐԳԱՎԱՆԴ-ՇԻՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՍԵՐԵՆԻՍՍԻՄԱ ԿՈՍՏՐՈՒՑԻՈՆԻ» (ԻՏԱԼԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի և «Սերենիսսիմա Կոստրուցիոնի» (Serenissima Costruzioni Spa) ընկերության միջև 2016 թվականի մարտի 13-ին ստորագրված շինարարական աշխատանքների N L3293-ICB/CW-T3 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Սերենիսսիմա Կոստրուցիոնի» ընկերության՝ Վերոնայի առևտրի, արդյունաբերության, արհեստագործության, գյուղատնտեսության պալատի ձեռնարկությունների ռեգիստրի կանոնավոր բաժնում գրանցման տեղեկանքի ինժեներական ծառայությունների մատուցման բնագավառում ճանապարհների, ավտոճանապարհների, կամուրջների, ստորգետնյա անցումների կառուցման արտոնագրված գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր Տրանշ 2, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իտալական «Սերենիսսիմա Կոստրուցիոնի» ընկերությանը թույլատրել համաձայնագրի համաձայն Երևանի քաղաքապետարանի և «Սերենիսսիմա Կոստրուցիոնի» (Serenissima Costruzioni Spa) ընկերության միջև 2016 թվականի մարտի 13-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության (ճանապարհաշինության) իրականացման գործունեություն։

 

Արխիվ

2024

2023