Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2016, 763 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ԱԶԳԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻ
ՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ
ԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջով, ինչպես նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում ներդրված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատներն օգտագործման համար բաց են.
2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, բոլոր պետական խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար:
2. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատների մասին, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզներից ու հատակագծերից տեղեկատվությունը տրամադրվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023