Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2016, 764 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 4-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «ա», «բ» և «գ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերով.
2) «ա» և «բ» ենթակետերը «ի պաշտոնե» բառերից հետո լրացնել «1-ական անդամ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության, էներգետիկական ոլորտի հետ առնչվող ակադեմիական/գիտական որևէ հաստատության կողմից» բառերով.
3) «ա» ենթակետում «5 անդամից» բառերը փոխարինել «8 անդամից» բառերով, «բ» ենթակետում «11 անդամից» բառերը՝ «14 անդամից» բառերով, իսկ «բ» ենթակետի երկրորդ պարբերությունում «3 անդամից» բառերը՝ «6 անդամից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023