Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2016, 767 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելու մասին» N 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) կարգի 4-րդ կետի առաջին պարբերությունը «միջոցները» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը՝ www.mnp.am» բառերով.
2) կարգի 6-րդ կետը «հրապարակվել են» բառերից հետո լրացնել «և նույն կայքում, որտեղ դրանք տեղադրվել են:» բառերով.
3) կարգի 8-րդ կետով սահմանված հասարակայնության ծանուցման ձևում՝
ա. «կամ Մոսկովյան 35, 2-րդ հարկ, Օրհուսի սենյակ» բառերը հանել,
բ. «Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա» բառերը փոխարինել «Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023