Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2016, 768 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման  1.1-ին  կետով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանային մասնաշենքերից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված անշարժ գույքը (N N 5 և 11 մասնաշենքերի բնակելի տարածքները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող քաղաքացիներին` համաձայն հավելվածի` ըստ հավելվածում նշված անշարժ գույքի (բնակելի տարածքների) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023