Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2016, 795 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 25-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) խնամքի տրամադրում հայցող անձի ընտանիքում հիվանդ անդամի առկայությունը, ինչը խոչընդոտում է անձի՝ սահմանված ժամկետում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ներկայանալուն.».
2) 25-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ինչը պետք է հավաստվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված մահվան վկայականով և համապատասխան այնպիսի այլ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական), որոնցով հավաստվում է խնամքի տրամադրում հայցող և մահացած անձանց միջև մերձավոր ազգակցությունը» բառերը.
3) 25-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.
«25.1. Գործակալությունն անձին նոր ուղեգիր է տրամադրում՝ հիմք ընդունելով սույն կարգի 25-րդ կետում նշված՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն չներկայանալու հարգելի պատճառներից որևէ մեկի առկայության մասին նրա գրավոր դիմումը:».
4) 38-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1-ին կետով.
«38.1. Տնային պայմաններում խնամք ստացող անձի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առկայության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում՝ խնամք տրամադրող կազմակերպությունը նրան ուղղորդում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով՝ առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգի կազմակերպություններում աշխատող համապատասխան մասնագետների ներգրավմամբ ստեղծված՝ մասնագիտացված հանձնաժողով, որի եզրակացությունն ստանալուց հետո՝ խնամք տրամադրող կազմակերպությունն ընդունում է որոշում խնամք ստացող անձի սպասարկումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ՝ նրան ուղղորդելով հոգեբուժական օգնություն տրամադրող հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային հաստատություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023