Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2016, 800 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։
2. «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատողին կատարվող կանխավճարները՝ ելքերը («Շենքերի և շինությունների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով) իրականացվելու են առանց համապատասխան հիմնավորող փաստաթղթերի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Արխիվ

2024

2023