Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2016, 806 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության» բառերով.
2) 6-րդ կետից հանել «և հուշատախտակի» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «գ» ենթակետը և հանել N 2 ձևը.
4) 6.1-ին կետում՝
ա. հանել «, հուշատախտակի» բառը,
բ. «բ» և «գ» ենթակետերով» բառերը փոխարինել «բ» ենթակետով» բառերով.
5) 6.2-րդ կետից հանել «, հուշատախտակի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 

Արխիվ

2024

2023