Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2016, 808 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ԵՎ N 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 11-րդ սյունակում «1,8213» թիվը փոխարինել «1,820219» թվով.
2) որոշման N 3 հավելվածի 4-րդ կետի 11-րդ սյունակում «1,8213» թիվը փոխարինել «1,820219» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների 17-րդ և 18-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների հիման վրա Երևան քաղաքի Կորյունի 2 և Աբովյան 52 հասցեներում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և հատակագծերի թողարկման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2014 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 81/0014 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, սույն որոշման 3-րդ կետում նշված հասցեներում գտնվող հողամասերի սահմանների ճշտման արդյունքում առաջացած, ինքնակամ կառույց հանդիսացող ենթակայանի զբաղեցրած՝ 89,22 քառ. մետր մակերեսով հողամասը համարվում է Երևանի համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված:
 

Հավելված

 

Արխիվ

2024

2023