Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 822 - Ն

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2012» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ «2012» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ  հոդվածի  1-ին  և   5-րդ   մասերը`   Հայաստանի    Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ  է.
1. 2016 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներառված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը  թույլատրվում  է  մինչև  2018  թվականի  հունվարի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

Արխիվ

2024

2023