Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2016, 820 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1076-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի  14-րդ  կետն  ու  15-րդ  կետի  1-ին  ենթակետը`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1. Դադարեցնել «ԷՌԱ ՊՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «ԷՌԱ ՊՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 1076-Ա որոշումը:

 

Արխիվ

2024

2023