Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2016, 835 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) որպես «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության և «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100 տոկոս պետական մասնակցությամբ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վաճառող) կողմից «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գույքային համալիրը (սույն որոշման հավելվածում նշված ցանկով) շահութահարկով հարկման նպատակով առկա՝ 56615,22 հազ. դրամ մնացորդային արժեքին գումարած 11323,044 հազ. դրամ ավելացված արժեքի հարկի գումարը, ընդամենը՝ 67938,264 հազ. դրամ գնով՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) վաճառելու վերաբերյալ.
2) ապահովել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի շահագործման գործընթացում անմիջականորեն ներգրավված աշխատողներին «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքից ազատումը և նույն պայմաններով աշխատանքի ընդունումն «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունում, ինչպես նաև «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ համատեղ աշխատանքային պայմանագրի կնքումը՝ հիդրոէլեկտրակայանի շահագործման վարչական կառավարման պարտականությունների իրականացման համար:
2. Սահմանել, որ գնորդի կողմից գույքի արժեքը վճարվելու է երկու տարվա ընթացքում, և տարաժամկետ վճարման գծով գրավի իրավունք չի կիրառվում:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել գնորդին, որին սեփականության իրավունքով անցնում է գույքը:

Հավելված

Արխիվ

2024

2023