Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2016, 848 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ընթացակարգը` համաձայն N 6 հավելվածի:».
2) որոշման 4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.5. Զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի հատկացման համար գործում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` բացառությամբ կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետի, ընդ որում, այդ անձանց վրա չեն տարածվում նաև սույն որոշման 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ կետերի և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները: Բանկում, նշված անձանց համար, պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու հիմք կարող է հանդիսանալ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը կամ տեղեկանքը, կամ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:».
3) որոշման 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2. Սահմանել, որ 2015 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը: Ընդ որում, 2015 թվականն անցումային ժամանակաշրջան է, որի ընթացքում սոցփաթեթի շահառուն սոցփաթեթի ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` 2016 թվականի համար սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը: 2016 թվականին պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը տվյալ և հաջորդ տարվա համար, իսկ 2017 թվականից սկսած պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.5-րդ կետով.
«5.5. Սահմանել, որ սույն որոշման 5.2-րդ կետի և N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր աշխատանքից ազատվել են և սոցփաթեթի հաշվի միջոցներն օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու կամ սույն որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցնել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:».
5) որոշման N 1 հավելվածում`
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշիվներին» բառից հետո լրացնել «` համապատասխան ծառայությունը տվյալ տարում կամ 12 ամսվա ընթացքում մատուցելու պայմանով» բառերով,
բ. 4-րդ կետի 4-րդ ենթակետը «օգտվելու» բառերից հետո լրացնել «և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու» բառերով,
գ. 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (լրիվ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում` սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի կեսը).»,
դ. 17-րդ կետի 2-րդ նախադասությունը «համար» բառից հետո լրացնել հետևյալ բառերով «, որի դեպքում աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին պետք է կազմի տվյալ աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողության 50 տոկոսը»,
ե. 19-րդ կետի 1-ին նախադասությունում «դրամական միջոցները» բառերը փոխարինել «ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայություների դիմաց վճարումների (այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետում նշված հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների) կամ սոցփաթեթի շրջանակներում տրամադրված վարկերի մասով մարումների)» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի 2.4.3-րդ կետը «կատարել» բառից հետո լրացնել «կամ որոշմամբ սահմանված կարգով սոցփաթեթի հաշվի միջոցները կանխիկացնել» բառերով, իսկ «դեպքում:» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ. «Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր սոցփաթեթի հաշվի միջոցները օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, կամ որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցնել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:».
7) որոշումը լրացնել N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023