Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2016, 853 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՏՄ-ԲԸԱՀԱՇՁԲ-15-10-2, «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՏՄ-ԲԸԱՀԾՁԲ-15-10-1 և «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ՏՄ-ԲԸԱՀԾՁԲ-15-10-2 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերի կատարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

Արխիվ

2024

2023