Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2016, 846 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի N 2 ձևի 16-րդ կետի «իդ» ենթակետը «ջերմային մշակում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ դատապարտյալի հետ երկարատև տեսակցության ժամանակ որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ընդունված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի, որը կարող է պատրաստվել և օգտագործվել միայն երկարատև տեսակցության ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։
 

Արխիվ

2024

2023