Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2016, 842 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 104-րդ հոդվածի ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Պարզ լճի փողոցում իրականացվող ուսումնամեթոդական կենտրոնների և հանգստի գոտիների կառուցման և միջպետական Մ4 մայրուղուն կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհի կարևորությունը՝ Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 0.3382 հեկտար բնակավայրերի հողերի նպատակային նշանակության` խառը կառուցապատման գործառնական նշանակության հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`
ա. տվյալ տարածքում առկա են համապետական կարևոր նշանակության ուսումնամեթոդական կենտրոններ և հանգստյան գոտիներ,
բ. տարածաշրջանային նշանակության ուսումնամեթոդական կենտրոններին և հանգստյան գոտիներին անհրաժեշտ է միջպետական Մ4 մայրուղուն կապող առավելագույն անվտանգ և հուսալի հաղորդակցուղիներով ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված զբոսաշրջության զարգացման և ուսումնա-մեթոդական կենտրոնների գործունեության արդյունավետ իրականացումը չի կարող լիարժեք ապահովվել՝ առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ անհրաժեշտ է միջազգային չափանիշների համաձայն անվտանգությամբ ապահովված ճանապարհ, ինչի կառուցման համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտը (հողատարածքը) գտնվում է կառուցվող ճանապարհի գոտում:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասը` համաձայն N 1 հավելվածի, ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանն է.
4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ օրն է։
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացի Արա Ռոբերտի Գուլյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.3382 հեկտար հողի նկատմամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 3 ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը և այն կազմելուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող սահմանափակումների պետական գրանցումը` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի ղեկավարին համատեղ ճշգրտել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող հողամասի չափսերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով Դիլիջանի համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող հողամասի նպատակային նշանակության փոխադրումը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` տրանսպորտի օբյեկտների հողերի գործառնական նշանակության.
5) սույն որոշման 3-րդ կետի համաձայն բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող հողամասի նպատակային նշանակության փոխադրման օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում՝ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքն անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն, փոխանցել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքին` միջպետական Մ4 մայրուղուն կապող առավելագույն անվտանգ և հուսալի հաղորդակցուղիներով ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ կառուցելու պայմանով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023