Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2016, 855 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 997-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 10.1-ին, 14.4-րդ և 17-րդ  հոդվածների`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետում քաղաքաշինական պլանավորման բառերը փոխարինել տարածական պլանավորման» բառերով.
2) 2-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
2.1. Տարածքային հատակագծման նախագիծը մշակվում է նաև համայնքների խմբերի (միկրոռեգիոնալ միավորներ) համար` համակցված տարածական պլանավորման փաստաթղթի կազմում:.
3) 6-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
6.1. Համակցված փաստաթղթի կազմում մշակվող տարածքային հատակագծման նախագծի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:.
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
8. Նախագիծը մշակվում է լիազորված մարմնի կողմից կազմված ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի (մարզպետների) և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված այլ կազմակերպությունների հետ (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) համաձայնեցված` նախագծի մշակման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա: Առանձին դեպքերում, կախված նախագծի առանձնահատկություններից, շահագրգիռ մարմինների ցանկը կարող է ճշտվել առաջադրանքով:».
5) 10-րդ կետում արտացոլված բառը փոխարինել սահմանված բառով.
6) 11-րդ կետում փաստաթղթեր մշակող բառերը փոխարինել փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող բառերով.
7) 13-րդ կետում՝
ա. հանել 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ» բառերը,
բ. բնապահպանական բառը փոխարինել շրջակա միջավայրի վրա ազդեցության բառերով.
8) 15-րդ կետում բնապահպանական բառը փոխարինել շրջակա միջավայրի վրա ազդեցության բառերով.
9) 16-րդ կետում 15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
10) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե լրամշակման արդյունքում նախագիծն էական փոփոխությունների է ենթարկվում, ապա այն եռօրյա ժամկետում կրկին ներկայացվում է շահագրգիռ մարմիններ` համաձայնեցման, կարծիքն ստանալուց հետո սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ամփոփելով նոր ստացված առաջարկությունները, նախագիծը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:.
11) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
18. Հաստատված նախագծից մեկական օրինակ` թղթային և մագնիսական կրիչներով, լիազորված մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին::
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը գլխավոր հատակագծերի բառերից հետո լրացնել և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2.1-ին կետը.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023